ԱԱԾ տնօրենն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպա...

Մայիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Թիան Էրլունին:
Ողջունելով դեսպանին՝ տնօրենը հույս է հայտնել, որ ավելի կամրապնդվի համակարգի և դեսպանության հետ համագործակցությունը՝ ի նպաստ երկու պետությունների և բարեկամ ժողովուրդների:
Դեսպան Թ. Էրլունը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ դեսպանությունը պատրաստ է սատարել Հայաստանին՝ ընթացիկ բարեփոխումների անցկացման, տարբեր հանցագործությունների դեմ պայքարի և օրենքի գերակայության հաստատման հարցերում: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև գործակցությունը՝ կոռուպցիայի և այլ գլոբալ մարտահրավերների դեմ պայքարում: 
Ա. Վանեցյանն ու Թ. Էրլունը հանդիպման ավարտին նախանշել են փոխգործակցության հետագա ուղղությունները և հույս հայտնել, որ հանդիպումը նոր թափ կհաղորդի տարբեր հանցագործությունների դեմ համատեղ պայքարին: