Սերժ Սարգսյանի խոսնակը՝ լրագրողներին «վերբովկա» անելու մասին

վերբովկաԱԱԾ-ում աշխատելիս, մշտապես գործել եմ ՀՀ օրենդրության պահանջներին համապատասխան. ՀՀ նախագահի նոր մամուլի խոսնակի մեկնաբանությունը: Այս մասին գրում է  «past.am» լրատվական կայքը:

Նախագահի նոր մամուլի խոսնակի նշանակումը տարաբնույթ մեկնաբանությունների պատճառ հանդիսացավ: Այդ մեկնաբանությունները կապված էին ԱԱԾ-ում Վլադիմիր Հակոբյանի աշխատանքի հետ:

Հիշատակվեց նաև նախորդ տարվա աղմկահարույց միջադեպը՝ Վլադիմիր Հակոբյանի և լրագրող, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հրայր Մանուկյանի միջև:

Հրայր Մանուկյանը նշում է,որ Վլադիմիր Հակոբյանն իրեն սպառնալու և անհաջող հավաքագրման փորձից հետո, չպետք է այդ պաշտոնը ստանար:

Հարցի շուրջ Past.am-ը մեկնաբանություն ստացավ նորանշանակ մամուլի քարտուղարից, ով մասնավորապես նշեց. «Տեղեկացնեմ, որ ՀՀ Ազգային Անվտանգության ծառայությունում աշխատելիս,մշտապես գործել եմ ՀՀ օրենսդրության և գերատեսչական նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան, աշխատանքային և մասնագիտական առանձնահատկություններով պայմանավորված: Ձեր հարցի հետ կապված, առավել մանրամասն մեկնաբանություն տրամադրել չեմ կարող»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:

Դիտվել է 263 անգամ
 


Այս թեմայով