Որքան են վճարում էլեկտրաէներգիայի համար Հայաստանում, Ուկրաինայում և Ռուսաստանում

Որքան են վճարում էլեկտրաէներգիայի համար Հայաստանում, Ուկրաինայում և Ռուսաստանում «ՀՀ-ում էլեկտրաէներգիայի գործող տարիֆը բնակչության համար 41.85 դրամ է։ ՀԷՑ-ը հայտ է ներկայացրել նոր տարիֆի՝ 58 դրամ»,- այս մասին ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր,   նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«ՀՀ Էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքն է՝ 40% ատոմակայան, 29% ՀԷԿ-եր, 29%-ը՝ Ջէկ-եր։ Ուկրաինայում գործող տարիֆը բնակչության համար ամսական մինչև 100 կվտ սպառման համար 7.4 դրամ է (0.366 հրիվնա), 100-ից 600՝ 12.8 դրամ (0.63 հրիվնա) և 600 կվտ-ից ավել պարագայում՝ 28.7 դրամ (1.407 հրիվնա)։

Ուկրաինայում էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքն է՝ 43% ատոմակայաններ, 9% ՀԷԿ-եր, մնացածը (48%) Ջէկ-եր։ ՌԴ-ում գործող տարիֆը բնակչության համար (Կրասնոդարի երկրամաս, Դաշնության մյուս սուբյեկտներում մոտավորապես նույն գինն է) 1.9 ռուբլի է կամ 19.2 դրամ (ցերեկը 2.15, իսկ գիշերը 1.21 ռուբլի)։ ՌԴ-ում էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքն է՝ 16% ատոմակայաններ, 17% ՀԷԿ-եր, մնացածը (67%) Ջէկ-եր»,- գրել է տնտեսագետը։

Դիտվել է 317 անգամ
 


Այս թեմայով