Ձեռքդ հեռացրու մեր ընտանիքներից, պարո´ն վարչապետ

հովիկ աբրահամյան- նկար«Ընտանիքը մեր հասարակության հիմնասյունն է, իսկ ամուր և բարեկեցիկ ընտանիքը՝ ուժեղ պետության գրավականը»,- Հովիկ Աբրահամյան:

Politik.am: ՄԵԿՆԱԲԱՆՈւԹՅՈւՆ: Քանի որ այսօր «Ընտանիքի օր»-ն է  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նույնպես շնարհավորել է իր հայրենակիցներին օրվա կապակցությամբ:

«Ընտանիքը մեր հասարակության հիմնասյունն է, իսկ ամուր և բարեկեցիկ ընտանիքը՝ ուժեղ պետության գրավականը: Ընտանիքը հայի համար սրբություն է, այն իր մեջ խտացնում է հավատարմություն, սեր, հարգանք ու համերաշխություն: Ամուր ընտանիքի հիմքի վրա է ձևավորվում և զարգանում քաղաքակիրթ հասարակությունը»,- բացի այս վարչապետը նշել է իր ուղերձում, որ Կառավարության ուշադրության կենտրոնում են աջակցությունը հատկապես նորաստեղծ, բազմազավակ ու անապահով ընտանիքներին, նրանց սոցիալական պաշտպանվածության խնդիրներին.«Մեր պարտքն է նպաստել, որ երկրում բոլոր ընտանիքները լինեն բարեկեցիկ, քանի որ ապագայի հանդեպ վստահություն ունեցող ընտանիքը յուրաքանչյուր պետության հզորացման և առաջընթացի երաշխավորն է»:

Հովիկ Աբրահամյանի ուղերձից կարելի է կարծել, որ կառավարությունն իսկապես լծվել է բոլոր ընտանիքների բարեկեցությանը նպաստող գործերով:  Իհարկե, կառավարության ղեկավարը չի սխալվում, բայց պարզել է պետք, թե որ ընտանիքների բարեկեցության գործով է զբաղված Աբրահամյանը:

Մեկ տարուց ավել է ինչ Հովիկ Աբրահամյան զբաղեցնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը և եկեք տեսնենք, թե ում ընտանիքներն են բարեկեցիկ կամ ավելի բարեկեցիկ դարձել այդ մեկ տարվա ընթացքում:

Հովիկ  Աբրահամյանը, ով վարչապետի պաշտոնը ստանձնել է նախորդ տարվա ապրիլին և մեկ տարի անց դեռևս վարչապետ է,  պարզվում է, որ ունի 1 միլիոն 950 հազար ԱՄՆ դոլար, 270 մլն դրամ, իսկ տարեկան եկամուտը կազմում է 37.5 միլիոն դրամ:

Դժվար չէ կռահել, թե Աբրահամյանը, որ նորաստեղծ ընտանիքներին է օգնում բարեկեցիկ դառնալ, սակայն չկենտրոննալով միայն Աբրահամյանի ընտանիքի մեղմ ասած  բարեկեցության վրա, չենք կարող չնկատել, որ միայն վարչապետը չէ, որ միլիոններ  է կուտակել, իր իսկ խոսքով «զբաղվելով գյուղատնտեսությամբ»:

Հայաստանում գոյություն ունենի մի խմբակ և միայն այդ խմբակի ներկայացուցիչների ընտանիքներում է, որ բարեկեցություն է, իսկ մյուսները` նաիրիտցիները, տաքսիստները, գյուղատնտեսները, ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչները և շատ շուտով բալոր-բոլորը բարեկեցիկ ընտանիք միայն երազում կտեսնենք:  Այդ Հովիկ Աբրահամյանի կառավարություն է, իր էներգետիկայի նախարարով հանդերձ, որ միջոցներ չի ձեռնարկում էլ.էներգիայի սակագնի թանկացման դեմն առնելու հարցում:

Բացի Աբրահամյանից, այսօր շատ ու շատ պաշտոնյաներ ՀՀ քաղաքացիներին շնորհավորեցին և դեռ կշնորհավորեն «Ընտանիքի օրվա» կապակցությամբ, սակայն, եթե ազնիվ լինեն այդ նույն քաղաքացիների նկատմամբ,  չեն մտնի տաքսիստի գրպանը, գռոշներ չեն վճարի մանկավարժին, երիտասարդ գիտնականին նվաստացուցիչ աշխատավարձ չեն տա, բժշկին չեն սովորեցնի մուրացկանի հոգեբանություն և այսպես շարունակ:

Հարկ է նկատել, որ ՀՀ քաղաքացիները կուշտ են կողոպտիչներից, նրանց շնորհավորոնքներից, կեղծ աջակիցներից և այդ նույն քաղաքացիներն են, որ կողոպտիչինին վտարելու են իրենց բնակարաններից, հեռացնելու են իրենց  աղքատ, բայց լուսավոր ընտանիքներից:

Դիտվել է 164 անգամ
 


Այս թեմայով