Թե ինչու Հայաստանում արգելվեց «Սփայս»-ի օգտագործումը (Video)

Թե ինչու Հայաստանում արգելվեց «Սփայս»-ի օգտագործումը  (Video)Երեկ` մայիսի 15-ին, ՀՀ կառավարության նիստում որոշում կայացվեց արգելել  համաշխարհային թմրաբիզնեսում «Սփայս» անվամբ հայտնի թմրամիջոցի մուտքը Հայաստան:

Գործադիրն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է լրացում՝ ՀՀ տարածքում արգելված թմրանյութերի և հոգեմետ նյութերի ցանկ ներառելով համաշխարհային թմրաբիզնեսի նոր սերնդի դիզայներական «Սփայս» անվամբ թմրամիջոցները:

 «Սփայս»-ը Եվրոպական երկրներում սկսել է տարածվել դեռևս 2004-2006թթ-ից: Այն իրենից ներկայացնում է սինթետիկ ծագման ծխանյութ, որի բաղադրության մեջ են մտնում ինչպես բուսական, այնպես էլ քիմիական ծագման նյութերի խառնուրդներ: Սակայն, բուն հոգեներգործուն ազդեցությունն այս դեպքում ապահովում են հատկապես քիմիական խառնուրդները, որոնց ազդեցությունն ու վտանգը մարդու առողջության և կյանքի համար մի քանի անգամ գերազանցում է բուսական ծագում ունեցող թմրանյութերի ազդեցությանը:

Վիճակագրությունը փաստում է` «սփայս»-ը Ռուսաստանի ամեն մի խոշոր քաղաքում օրական սպանում է 60 մարդու: Այս սարսափելի թմրանյութը տարածված է աշխարհի գրեթե բոլոր երկրներում, և նրա հիմնական մատակարարը Չինաստանն է: Արհեստական մարիխուանայի հայտնագործողը ամերիկացի գիտնական Ջոն Հաֆմանն է, ով այն ստեղծել էր բացառապես գիտական նպատակներով: «Սփայսը» մարիխուանայից 10 անգամ ավելի ուժեղ է ու կործանարար: Այն հանգամանքը, որ «սփայսը» ոչ թե ներարկում, այլ ծխում են, նպաստում է, որ թմրանյութն ավելի ու ավելի մեծ տարածում գտնի, որովհետև երիտասարդները կարծում են, թե իրենք «սփայս» օգտագործելով թմրամոլ չեն դառնում, իրենք «չեն ծակվում, այլ ընդամենը ծխում են»:

«Սփայս» օգտագործողների մեծ մասը ինքնասպանություն է գործում, իսկ ողջ մնացածները դառնում են հաշմանդամ` կորցնելով տեսողությունը, լսողությունը, քայլելու ունակությունը և այլն:

Թե ինչ հետևանքներ է առաջցնում «Սփայս»-ը կարող եք դիտել տեսանյութերում:


 


Այս թեմայով