Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » 95%-ով մենք պատրաստ ենք պատերազի

95%-ով մենք պատրաստ ենք պատերազի

պպպատերազմ   Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ ու երկարատեւ պատերազմի: Այդ առիթվ, Politik.am-ի թղթակիցը փորձեց կապ հաստատել, մեկ այլ քաղաքագետի հետ և այդ հարցի շուրջ , իմանալ  նրա տեսակետը.«Ադրբեջանը ունի համապատասխան նախազգուշացումներ և մոտ ժամանակներս, այսինքն մինչև սիրիական հարցը չփակվի, չի սկսի լայնամասշտաբ գործողություններ իրականացնել, որովհետև նմանատիպ գործողությունները սպառնում են նաև Իրանի հանրապետության անվատանգությանը և կայունությանը»-, մեջբերեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:  Քաղաքագետի կարծիքով, այն պետությունները, այդ թվում և Ադրբեջանը , որոնք հումանիտար օգնություն են ցուցաբերում Իրանի Հանրապետությանը, միանշանակ չեն կարող անցում կատարել պատերազմական գործողությունների, թեև դիվերսիոն ներթափանցումները շարունակական կլինեն, այս պահի դրությամբ:

   Մեր այն հարցին, թե արդյոք մենք պատրաստ են պատերազմի, քաղաքագետը նշեց, որ «եթե հավատանք այն զեկուցագրերին, համաձայն, որի մենք ստացել ենք համապատասխան զենքեր և շարունակում ենք ստանալ , ապա գոնե տեխնիկական առումով  մենք պատրաստ ենք .նույնը չեմ կարող ասել կադրային առումով, քանի որ տեղյակ չեմ, բայց 95-ով մենք պատրաստ ենք ետ մղել ցանկացած գործողության, որը կծավալվի սահմանին, և  պետք է նշեմ, որ հարցի միակ լուծումը պատերազմը չէ, երբ որ ԱՄՆ-ն կամենա Ադրբեջանին թողնել անհույս վիճակում, այսինքն ճնշում գործադրի Թուրքիայի վրա,որ վերջինս դադարի ամեն կարգի ռազմատեխնիկական օգնություններ տրամադրել Ադրբեջանին, այդ ժամանակ վերջինս կվերադառնա այն նույն վիճակին, ինչպես, որ մինչև  1996 թ դեկտեմբեր էր, երբ որ Բաքվում կնքեց   «դարով գործարք» նավթի շուրջ , որից հետո Ադրբեջանը լկտիացավ , մինչև այդ պահը վերջինս սուսիկ-փուսիկ  պաշտոնական նամակներում գրում էր , օրինակ նույն Սամվել Բաբայանին ՝ Ձերդ գերազանցություն պարոն  նախարար խնդրում ենք դադարեցնել  ռազամական գործողությունները և այլն և այլն, և հանդիպում էր ունենում Ղարաբաղի իշխնության ներկայացուցիչների հետ, այսինքն նա այդ քայլով ճանաչում էր Ղարաբաղի Հանարապետությունը»:

Դիտվել է 769 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy