Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » ՍԴ նախագահն սկզբունքորեն ընդունելի է համարել ՕԵԿ-ի առաջարկները

ՍԴ նախագահն սկզբունքորեն ընդունելի է համարել ՕԵԿ-ի առաջարկները

ՍԴ նախագահն սկզբունքորեն ընդունելի է համարել ՕԵԿ-ի առաջարկները ՕԵԿ-ը դեմ է քաղաքական մենիշխանությանը, կարեւորում է իշխանության ճյուղերի առավել բալանսավորվածությունը:

Մայիսի 13-ին, տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստ, որտեղ կուսակցության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում հաստատել են Թելման Արամյանին, իսկ գլխավոր քարտուղարի տեղակալ պաշտոնում՝ Աշոտ Հովակիմյանին:

ՕԵԿ-ից հայտնում են, որ Հաջորդիվ, քաղխորհրդի անդամներին է ներկայացվել ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանի՝ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին ուղարկված  նամակը, որում տեղեկացվում է, որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ՕԵԿ առաջարկությունները սկզբունքորեն համահունչ են հանձնաժողովի դիրքորոշումներին եւ իրենց արտացոլումը կգտնեն սահմանադրական բարեփոխումների ամբողջական փաթեթում:

Քաղխորհուրդը դրական է գնահատել հանձնաժողովի կողմից կուսակցության  փաստարկված առաջարկները ընդունելու փաստը:

Քաղաքական խորհուրդը եւս մեկ անգամ վերահաստատել է Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ «Օրինաց երկիր» կուսակցության բազմիցս արտահայտած դիրքորոշումը եւ ձեւավորված տեսակետները, այն է՝ գործուն եւ արդյունավետ զսպումներով եւ հակակշիռներով քաղաքական համակարգի առկայություն, ընտրական բարեփոխումների իրականացում՝ հատկապես հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին անցում, իրական անկախ դատական համակարգի ձեւավորում եւ այլն:

 «Օրինաց երկիրը» կողմ չէ նաեւ նախագահի ինստիտուտի վերացմանը, կամ դրա խորհրդանշական բնույթ ունենալուն` հաշվի առնելով ներկայիս տարածաշրջանային ռազմաքաղաքական իրողությունները եւ ԵՏՄ  անդամակցությունը:

Հիշեցնենք, որ մայիսի 7-ին Օրինաց երկիր կուսակցությունը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին էր ներկայացրել կուսակցության քաղաքական խորհրդի նիստում հավանության արժանացած սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իր սկզբունքային նշանակություն ունեցող հինգ հիմնարար առաջարկությունները:

Դիտվել է 19 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy