-8662 մի­լիոն դրամ. օտարերկրյա ներդրումների բացասական սանդղակը ՀՀ-ում

«Այս տարվա առաջին 9 ամսվա ընթացքում ՀՀ տնտեսու­թյան մեջ օտարերկրյա ներդրումների զուտ ներ­հոսքը կազմել է բացասա­կան մեծություն՝ -8662 մի­լիոն դրամ: Անցած տարվա նույն ժամանակահատվա­ծում ցուցանիշը դրական էր՝ 28.8 միլիարդ դրամ: Եթե պատկերավոր ասենք, ապա 9 ամսվա ընթաց­քում օտարերկրյա ներդրումային կապիտալը ավելի շատ արտահոսել է Հայաստանից, քան ներհոսել: Ըստ ԱՎԾ-ի հրապարակած տեղեկանքի, չնայած ընդհանուր ներդրումների զուտ ներհոսքը բացասական է, ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը դրական է՝ 58,5 միլիարդ դրամ, ինչը անցած տարվա նույն ցուցանիշը գերա­զանցում է մոտ 12 միլիարդ դրամով: Սակայն ուղղակի ներդրումների զուտ ներհոսքի այսպիսի աճը պայմա­նավորված է միայն հանքագործության ոլորտում իրա­կանացված ներդրումների աճով: Եթե այս ոլորտում իրականացված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքն անտեսենք, ապա ընդհանուր տնտե­սության մեջ այդ ցուցանիշը շեշտակիորեն ավելի ցածր կլինի, քան անցած տարի: Էականորեն նվազել են մասնավորապես գյուղատնտեսության, խմիչքների ու ծխախոտի արտադրության, էներգետիկայի, շինա­րարության, հեռահաղորդակցության և այլ ոլորտնե­րում իրականացված օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքների ծավալները»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 


Այս թեմայով