Home » ՄԱՄՈՒԼ » Արամայիս Գրիգորյանն արհեստական խոչընդոտներ է ստեղծել գործարարի համար. «Ժողովուրդ»

Արամայիս Գրիգորյանն արհեստական խոչընդոտներ է ստեղծել գործարարի համար. «Ժողովուրդ»

Արամայիս«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը չեղարկել է իր նախորդի, կուսակցի՝ Արամայիս Գրիգորյանի պաշտոնավարման օրոք կայացված 610 մլն դրամի չափով վարչական տույժ կիրառելու որոշումը:

Այսպես՝ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից օգոստոսի 5-ին «Հայր և որդի Բունիաթյաններ» ընկերության նկատմամբ կայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման որոշում, ինչին ընկերության հիմնադիրը համաձայն չի եղել:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում հիմնադիր Արմեն Բունիաթյանը հայտնեց, որ եթե չվիճարկեր և վճարեր սահմանված տույժը, ընկերությունը ուղղակի կսնանկանար: Թե ինչու է Արամայիս Գրիգորյանն արհեստական խոչընդոտներ ստեղծել գործարարի համար, հուսանք` մի օր կիմանանք:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 224 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy