8367 ձայն Սուրիկ Խաչատրյանի մտերմին

AduncԳորիս քաղաքում վերընտրվել է գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Վաչագան Ադունցը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն` նա ստացել է 8367 ձայն: Գորիսի ղեկավարի ընտրություններում ընդամենը մեկ թեկնածու էր առաջադրվել՝ գործող քաղաքապետ Վաչագան Ադունցը, ով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմն է: Մեղրիում նույնպես հաղթել է ՀՀԿ-ական միակ թեկնածուն` Մխիթար Զաքարյանը, որը Ագարակի համայնքի ղեկավարն էր: Նա ստացել է 6099 ձայն: Քաջարանում նույնպես ընդամենը մեկ թեկնածու կար. քաղաքապետարանի իրավաբան, անկուսակցական Մանվել Փարամազյանը ընտրվել է 3983 քվեով:

Դիտվել է 175 անգամ
 


Այս թեմայով