82 միլիոն կարողություն, 2 բնակարան, 1 ամառանոց և 80 հազար դոլար արժեցող մեքենա. դատավորի կարողությունը

11216436_832772946811068_1567047921_nՀայաստանում դատավորները այն պետական պաշտոնյաներն են, որոնք ոչ մեծ աշխատավարձով կարողանում են մի քանի տարվա ընթացքում ֆանտաստիկ կարողություն դիզել: Բոլոր գիտեն և բոլորն են խոսում մեր դատական համակարգի կոռումպացվածության մասին: Չնայած այս հանգամանքին մեր դատավորները շարունակում են հարստանալ և չբացատրել, թե որտեղից իրենց այդ գումարները:

Այս անգամ Politik.am-ի ուշադրության կենտրոնում է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը: Ռուբեն Վարդազարյանը հաճախ է իր պրակտիկայում որոշումներ կայացրել ի նպատս պաշտոնյաների կամ  նրանց հարազատների: Վերջին ամենահայտնի դեպքը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ հայցն էր «Հրապարակ» օրաթերթի դեմ:

Ռուբեն Վարդազարյանը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է նշանակվել 2010 թվականին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով:

Ռուբեն Վարդազարյանը պարզվում է տարեկան ստանալով 9 միլիոն 900 հազար աշխատավարձ կարողացել է մեծ կարողություն կուտակել: Ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարգրի 2015 թվականի դատավոր Ռուբեն Վարդազարյանի դրամական միջոցները կազմել են  47 հազար ԱՄՆ դոլար (կամ 22 միլիոն դրամ) և 2 միլիոն դրամ: Նույն տարում նրա եկամուտները կազմել  են 34 միլիոն դրամ:  2015 թվականին դատավոր Ռուբեն Վարդազարյանը հանձնել և հետ է ստացել 50 հազար ԱՄՆ դոլար (24 միլիոն դրամ):

Դատավոր Ռուբեն Վարդազարյանը 2015 թվականին բավական ակտիվ առուծախի մեջ է եղել: Նա ավելի քան 39 միլիոն դրամով գնել է AUDI Q7 3.0L մակնիշի ավտոմեքենա: Նույն տարում դատավորը 19 միլիոնով վաճառել է մեկ այլ AUDI Q7 3.6L մակնիշի և 4 միլիոնով VAZ 21102 մակնիշի ավտոմեքենաներ:

2014 թվականին դատավրոը 55 միլիոնով գնել է բնակարան բազմաբնակարան շենքում:

Ավելի քան 45 միլիոն դրամով դատավորը բնակարան և 27 միլիոն դրամով ամառանոց է ձեռք բերել  2012 թվականին: Եվ սա այն դեպքում, երբ նրա եկամուտները նախորդ տարում` 2011 թվականին կազմել են 6 միլիոն դրամից քիչ ավելի: Նույն տարում դատավորը 73 միլիոն դրամի նվիրատվություն է ստացել:

Ի դեպ Ռուբեն Վարդազարյանը 1998 թվականին տարբեր պետական պաշտոններ է զբաղեցրել և ըստ իր պաշտոնական կենսագրության չի ծավալել, որևէ բիզնես գործունեություն:

 


Այս թեմայով