800 միլիոն կնվիրվի ՊԵԿ աշխատակիցներին. խնայողության նոր ձև

կարենՆշանակվելով կառավարության ղեկավար` Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ այլևս անցնելու են խնայողական ռեժիմի: Վարչապետի այս հայտարարությանը հետևեցին պետական գերատեսչություններում ներքին օղակի աշխատակիցների կրճատումները: Սա ներկայացվում էր, որպես վարչապետի հանձնարարականի իրագործում: Հանրությանը համոզում էին, որ սա պետական խնայողական ռեժիմ է:

Սակայն չգիտես ինչու, խնայողական ռեժիմի պայմաններում կառավարությունը և դրան առընթեր մարմինները` շարունակում են թագավորական շռայլություններ իրենց թույլ տալ: Կառավարությունը Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներին պարգևատրելու համար 800 միլիոն դրամ հատկացրեց:

«Հաշվի առնելով, որ ՊԵԿ Սյունիքի տարածաշրջանային մաքսատան վարչական շենքի կառուցման աշխատանքները 2016 թվականին չի կատարվելու, ուստի չօգտագործվող գումարներից 800 միլիոն դրամն առաջարկում եմ ուղղել պարգևատրմանը»,- կառավարության` դեկտեմբերի 8-ի նիստի ժամանակ, հայտարարել էր ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:

 

Դիտվել է 211 անգամ

Այս թեմայով