80 միլիոն գումար, շքեղ մեքենա և առանձնատուն. նախագահի քահանա խորհրդականը

211Politik.am-ը շարունակում է ներկայացնել բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտները: Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում է Տեր Մեսրոպ քահանա Արամյանը, որը 2013 թվականի նոյեմբերի 6-ին  հասարակական հիմունքներով նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական՝ կրթության հարցերով:

Պաշտոնը ստանձնելու պահին Տեր Մեսրոպ քահանա Արամյանի ունեցել է.

64 միլիոն 843 հազար դրամ և 41 հազար դոլար, բնակարան բազմաբնակարան շենքում, անհատական բնակելի տունը` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով, TOYOTA LAND CRUISER 150 4.0  մակնիշի ավտոմեքենա: Նույն տարում նրա կնոջ դրամական միջոցները կազմել են` 45 հազար ԱՄՆ դոլար և 3 միլիոն դրամ:

2014 թվականին ՀՀ նախագահի խորհրդականի սոցիալական վիճակը էլ ավելի է լավացել և նա 80 միլիոն դրամով գնել է  առանձնատուն: Այս ֆոնին նրա դրամական միջոցները շատ չնչին են պակասել և կազմել է 61 միլիոն դրամ, 2 618 դոլար: Նույն տարում նրա կնոջ դրամական միջոցները նվազել են և կազմել 900 հազար դրամ:

2015 թվականին Տեր Մեսրոպ քահանա Արամյանի դրամական միջոցները կազմել են` 55 միլիոն դրամ և 2618 ԱՄՆ դոլար: Նույն տարում նրա կնոջ դրամական միջոցները կազմել են` ավելի քան 25 միլիոն դրամ:

Դիտվել է 11,326 անգամ
 


Այս թեմայով