8.2 մագնիտուտով երկրաշարժ ԱՄՆ-ում

Հազարավոր մարդիկ են տարհանվել Ալյասկայում նահանգի ափերի մոտ տեղի ունեցած 8.2 մագնիտուտ հզորությամբ երկրաշարժից հետո, որը փոքր ցունամիներ է առաջացրել:

Ինչպես հաղորդում է Business Insider-ը, Ալյասկայի Կոդյակ կղզու բնակիչներն նախազգուշացում է տրվել: Նահանգի առափնյա շրջանների և Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի բնակիչներին խորհուրդ են տվել բարձրադիր վայրեր տեղափոխվել՝ պայմանավորված ցունամիի սպառնալիքով:

Երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով 12:23-ին Ալյասկայի ծոցում՝ ծովի 25 կմ խորություններում:

Իշխանությունները նախազգուշացրել էին, որ ցնցումները կարող են շարունակվել և հասնել ԱՄՆ-ի արևմտյան ափերին, սակայն այդ սպառնալիքն ավելի ուշ հերքվել է:

Ներկա պահին արդեն տեղի ունեցած ցունամին փոքրամասշտաբ է գնահատվում՝ 30 սմ բարձրությամբ:

 


Այս թեմայով