8-ամյա Ռուբինա Մարկոսյանը այս պահին վիրահատարանում է. երեխայի վիճակը ծանր է

Սուրբ Գրիգոր լուսավորիչ բժշկական կենտրոնի Շտապ օգնության և վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել է ութ մարդ՝ տարբեր վնասվածքներով, Aysor.am-ի թղթակցի փոխանցմամբ, տեղեկացրեց բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը։

Հիվանդանոց տեղափոխվածներից 8-ամյա Ռուբինա Մարկոսյանը այս պահին վիրահատարանում է։

«Նրանք բոլորը մակերեսային վնասվածքներ են ստացել՝ քերծվածքներ, սալջարդեր։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում», — տեղեկացրեց Կարապետյանը։

Ռուբինայի վիճակը, մասնագետի խոսքով, ծանր է և այժմ վիրահատվում է։

«Այս պահին չեմ կարող ասել, թե ինչ խնդիր կա և ինչ վիրահատություն է», — ասաց Կարապետյանը։

 


Այս թեմայով