794 ուսանող ստացավ ուսման վարձ

khfsklafՀանրապետության բուհերի 794 ուսանողներ մարտի 22-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ստացան ուսման վարձի փոխհատուցում։ Հիմնադրամն ուսման վարձի փոխհատուցման ծրագիրն իրականացրել է ՀՀ կառավարության աջակցությամբ։

Փոխհատուցում տրվել է՝ ըստ 2 առանձին ծրագրերի։

Հավաստագրեր ստացողներից 652-ը պետական և ոչպետականբուհերիառկաուսուցմանբակալավրիատիառաջինկուրսի` անվճարհամակարգում չընդգրկվածուսանողներ են, որոնք փոխհատուցում ստանում են մրցութային կարգով։ Վերջիններս բարձր առաջադիմություն ունեցող, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների, միակողմանի ծնողազուրկ, հասարակական ակտիվություն ցուցաբերած ուսանողներ են։ Մասնավորապես, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից ուսման վարձի փոխհատուցում ստանում է 124, ԵՊՀ-ից 89, Հայկական պետական մանկավարժական համալսարանից՝ 95, Վանաձորի պետական համալսարանից՝ 54, Գավառի պետական համալսարանից՝ 22 ուսանող և այլն։

Ուսման վարձի փոխհատուցման են արժանացել նաև ՀՀ կառավարության որոշմամբ սոցիալական աջակցություն ստացող ՀՀ սահմանամերձ համայնքների պետական, ոչպետական, միջպետականբուհերիառկաուսուցմանհամակարգիբակալավրիատի 1-ինկուրսերումսովորող142 ուսանողներ։ Այս խմբի ուսանողներն ուսման վարձի փոխհատուցում ստանում են առանց մրցույթի։ Սահմանամերձ համայնքների ուսանողները Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ուսման վարձի փոխհատուցում ստացել են նաև 2015-2016 ուսումնական տարվա առաջին կիսամյակում։

Միջոցառմանը ներկա էր և ուսանողներին հավաստագրեր հանձնեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ ՀՀ վարչապետը նշել է, որ այս ծրագիրը ևս մեկ փաստ է, որը խոսում է ՀՀ կառավարության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի արդյունավետ համագործակցության մասին։ Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը երկրի նախագահի գլխավորությամբ ամեն ինչ անում է, որպեսզի ուսանողները, անկախ սոցիալական խնդիրներից, կարողանան ստանալ գիտելիք։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նկատում է, որ այս ծրագրով ոչ միայն սոցիալական խնդիր է լուծվում, այլև ուսանողը տեսնում է, որ ինքն իր կրթությամբ, գիտելիքով, աշխատասիրությամբ կարող է ինքնուրույնաբար որոշակի հարցեր լուծել։ Կարեն Ավագյանը նաև շեշտել է, որ տարեցտարի ավելանում են հնարավորություններն ուսանողների համար, այսօր արդեն կան բազմաթիվ ծրագրեր, որոնք կարող են օգնել սովորողներին իրենց կրթության խնդիրը լուծելիս։ Նա առանձնացրեց այն փաստը, որ Երիտասարդական հիմնադրամն իր միջոցներով ամբողջությամբ փոխհատուցում է նաև 2 և ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողների ուսման վարձն ամբողջ ուսումնառության ընթացքում։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ կառավարության աջակցությամբ ուսման վարձերի փոխհատուցման ծրագրեր իրականացնում է 2011 թվականից։ 2011 թվականից ի վեր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը տարբեր ծրագրերով փոխհատուցել է շուրջ 5000 ուսանողի ուսման վարձ։

 


Այս թեմայով