Home » ՄԱՄՈՒԼ » 76-ամյա կի՞նն է հատել սահմանը, թե՞ ադրբեջանական զինուժը դիվերսիա է իրականացրել

76-ամյա կի՞նն է հատել սահմանը, թե՞ ադրբեջանական զինուժը դիվերսիա է իրականացրել

սահման«Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կոթի գյուղի 76-ամյա բնակիչ Լուսիկ Աբովյանը նոյեմբերի ութից անհետացել է, նրան գրեթե երկու օր որոնում էին համագյուղացիները և ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցները։ Նոյեմբերի իննին, սակայն, ադրբեջանական լրատվամիջոցները հղում անելով այդ Երկրի պաշտպանության նախարարությանը՝ հայտնել են, որ Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչ, 1942թ. ծնված Լուսինե Ղուկասի Աբովյանը նոյեմբերի ութին հատել է հայ– ադրբեջւսնական սահմանը և հայտնվել Ղազախի շրջանում։ Իրականում, ըստ անձնագրային տվյալների, Լուսինե Աբովյանը ծնվել է 1939 թվականի հուլիսի 8-ին։ Կոթիից հայտնում են, որ Լուսիկ Աբովյանը նոյեմբերի 8-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, գյուղում ապրող բարեկամի տուն Էր գնացել՝ պանիր բերելու, ինչից հետո նա 10-15 րոպեից պետք Է իր տուն հասներ, սակայն այդպես Էլ տուն չէր վերադարձել։

Նրա բարեկամի տունը հայ-ադրբեջանական սահմանից հեռու է մոտ 2 կմ։ Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը հայտնեց, որ Լուսիկ Աբովյանը երկու տղա և երկու աղջիկ ունի, տղաներից մեկը Կոթիում առանձին է ապրում, վերջինիս ընտանիքը զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ։ Լուսիկ Աբովյանը Կոթիում բնակվում էր իր 77– ամյա ամուսնու հետ։ Ֆելիքս Մելիքյանն ասաց, որ Լուսիկ Աբովյանի՝ Ադրբեջանում գտնվելու մասին իրեն հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչության աշխատակիցը։ Գյուղապետը հայտնեց, որ Լուսիկ Աբովյանը մտավոր և հոգեկան խնդիրներ չունի։ Մեր տեղեկություններով՝ Լ. Աբովյանը մոտ երկու տարի առաջ արյան բարձր ճնշման պատճառով սայթաքել-ընկել է, որից հետո բուժվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում։ Ինչո՞ւ պետք է բարեկամի տնից պանիր վերցրած Լուսիկ Աբովյանը հայտնվեր այդ տեղից մոտ երկու կիլոմետր հեռավորությամբ գտնվող հայ-ադրբեջանական սահմանում, նա ինչպե՞ս է հատել սահմանը, որ հայ սահմանապահները չեն նկատել։ Նա՞ է հատել սահմանը,  թե՞ ադրբեջանական զինուժը դիվերսիա է իրականացրել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝  <Ժողովուրդ> թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 101 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy