Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Այլանդակ ավտորիտար Ադրբեջանն այսօր օրինակ է դառնում Թուրքիայի համար. Շավարշ Քոչարյան

Այլանդակ ավտորիտար Ադրբեջանն այսօր օրինակ է դառնում Թուրքիայի համար. Շավարշ Քոչարյան

Այլանդակ ավտորիտար Ադրբեջանն այսօր օրինակ է դառնում Թուրքիայի համար. Շավարշ ՔոչարյանԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդմանը:
Նվեր Մնացականյան – Առաջինի ուղիղ եթերում Դուք դիտում եք «Հարցազրույցի» հերթական թողարկումը: Բարև ձեզ: Ապրիլի 24-ին նախորդած և հաջորդած իրադարձությունները հավանաբար դեռ երկար կգտնվեն վերլուծաբանների ուշադրության կենտրոնում, ընդ որում ոչ միայն վերլուծաբանների, այլև ակտիվ է հասարակական հետաքրքրությունն այդ իրադարձությունների նկատմամբ: Հատկապես ակտիվ է գնահատվում 24-ից մայիսի 9-ն ընկած միջակայքը, երբ պետության ղեկավարների շփումներն ամենաբարձր մակարդակն էին ընդունել այս հատվածում: Այսօր մենք կզրուցենք արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հետ: Բարև Ձեզ, պարոն Քոչարյան:

Շավարշ Քոչարյան – Բարև Ձեզ:

Նվեր Մնացականյան – Այն, ինչ տեղի է ունեցել, թույլ է տալիս ենթադրելու, որ նոր միտումներ պետք է հայտնվեն դիվանագիտական ճակատում: Ձեր կառույցը հարմարվե՞լ է այս տրամադրություններին արդեն: Ավելի պատկերավոր ասած՝ Ձեր ֆրոնտում ի՞նչ է փոխվում:

Շավարշ Քոչարյան – Նախ, ասել, որ ԱԳՆ-ն հարմարվել է, մի քիչ այդքան էլ այդպես չի, որովհետև մենք մասնակից ենք եղել այս կամ այն աստիճանի բոլոր այն գործողություններին, որոնք առ այսօր կատարվել են և շարունակելու է մասնակից լինել:

Նվեր Մնացականյան – Դա այդպես է, պարոն Քոչարյան: Հիմա նոր հարթակի հետ գործ ունենք: “Հարմարվել” ասելով դա ի նկատի ունեի:

Շավարշ Քոչարյան – Խնդիրը գիտե՞ք` ինչումն է: Դուք նշեցիք, Ցեղասպանության հարյուրամյա տարելից, ապրիլի 24, որն ընդամենը հանգրվան է. այդ գործողությունները շարունակվելու են: Դրանից հետո Արցախում ընտրություններ՝ միջազգային դիտորդների ներկայությամբ, ինչպես նաև տոնվում է Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի օրը և Շուշիի ազատագրումը: Այս բոլոր իրադարձություններն իրար մեջ շատ խորքային կապ ունեն հայ ժողովրդի համար: Ո՞րն է այդ կապը: Տեսեք, հայությունն ապրեց մի դաժան ողբերգություն՝ կապված 1915թ. ցեղասպանության հետ: Մյուս կողմից, նույն հայությունը այնպիսի մասնակցություն ցուցաբերեց Երկրորդ աշխարհամարտին, որը ևս աննախադեպ է: Դա վերաբերում է ոչ միայն Արցախի, Հայաստանի Հանրապետության հայերի մասնակցությանը, այլև ամբողջ Խորհրդային Միության:

Շարունակությունը` տեսանյութում:

Դիտվել է 11 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy