707 մլն 700 հազար դրամ՝ ոստիկանության ստորաբա...

Արտաբյուջետային միջոցներով պահպանվող ոստիկանության ստորաբաժանումների ծառայողների ամսական պարգևատրումների գծով ծախսերի ֆինանսավորման նպատակով Կառավարությունը պետական բյուջեի օրենքում և դրա կատարումն ապահովող միջոցառումների մասին որոշման հոդվածներում կատարեց փոփոխություններ: 

 

Ըստ փոփոխությունների՝ 91 մլն դրամ վերաբաշխումների արդյունքում գոյացող 707 մլն 700 հազար դրամ գումարները նախատեսվում է նպատակաուղղել «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածին, տվյալ ստորաբաժանումների ծառայողների ընթացիկ տարվա ամսական պարգևատրումների հիմնախնդիրը լուծելու համար: 

 

Տվյալ որոշմամբ ձևավորվող պարգևատրման ֆոնդը կազմում է տարեկան աշխատավարձի՝  6 մլն 95 հազար դրամ  ֆոնդի 11.6%-ը, իսկ պարգևատրումներ կարող են տրվել հատուկ առաջադրանքների և / կամ որակյալ աշխատանքի կատարման համար: