7 տարի պատգամավոր եք եղել, սակայն ոչ լեգիտիմ...

Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցությունների անդամների միջև լարվածությունը չի թուլանում։ Իշխող խմբակցությունցից Մարիա Կարապետյանը ԱԺ-ում, դիմելով ընդդիմադիր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, ասաց․ Դուք ասում եք, որ ԱԺ նախագահը նոր է իմացել, որ սանկցիաներ կիրառելու իրավունք ունի։ Իսկ ինձ թվում է՝ պարզապես այսքան ժամանակ համբերատար սպասել է։ Դուք 7 տարի պատգամավոր եք, է՛լ սեղաններին եք խփել, էլ՛ տեղից եք միջամտել, գոռացել եք, և այդ սանկցիաներից որևէ մեկը Ձեր նկատմամբ չի կիրառվել։ Այո՛, Դուք 7 տարի պատգամավոր եք եղել, սակայն ոչ լեգիտիմ խորհրդարանում։ Ձեր նկատմամբ սանկցիա չի կիրառվել ոչ թե նրա համար, որ ԱԺ ՀՀԿ-ական նախագահները ավելի ժողովրդավար և մեծահոգի էին, այլ քանի որ նրանք ներքուստ գիտեին, որ այդ լեգիտումությունը չունեին»,- ասաց Մարիա Կարապետյանը՝ ընդգծելով, որ սեղաններին արդարացի պատճառով են հարվածել, տեղից միջամտել