7 թուրք զինծառայող է սպանվել

azeri-zinvor-420x279Թուրքական զինված ուժերի առնվազն 7 ծառայող է սպանվել Դիարբեքիր-Բինգյոլ մայրուղու վրա հեռակառավարվող ռումբի գործադրման հետեւանքով։ Հակատանկային ականը, որն ամենայն հավանականությամբ ճանապարհի վրա PKK-ի զինյալներն են տեղադրել, պայթել է զինվորական շարասյան ընթացքի ժամանակ։ Դեպքի վայր են մեկնել մեծ թվով շտապօգնության մեքենաներ։ Նախնական տեղեկություններով, կան բազմաթիվ վիրավորներ։ Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ երկու կտորի բաժանված զինվորական մեքենան մայրուղուց 30 մետր հեռավորության վրա է ընկել։

 


Այս թեմայով