Home » Real Politik » 647 միլիոն. պատգամավորի կարողությունը. նա երբեք բիզնեսով չի զբաղվել

647 միլիոն. պատգամավորի կարողությունը. նա երբեք բիզնեսով չի զբաղվել

ԱրմենPolitik.am-ը շարունակում է ներկայացնել հրապարակումներ իշխանության ներկայացուցիչների ունեցվածքի մասին: Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում է հայտնվել ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Մխիթարյանը:

Ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարգրի Արմեն Մխիթարյանը բավական մեծ կարողության տեր է:

Պատգամավորը հարկային տարվա սկզբում 140 միլիոն դրամով գնել է Արտադրական նշանակության շինություն (արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրությունների տեղակայման և նրանց մեջ տեխնոլոգիական սարքավորումների շահագործման համար անհրաժեշտ պայմաններն ապահովող շինությունը), 43 միլիոն դրամով հողամաս: Նույն հարկային տարում պատգամավորը 150 միլիոն դրամով վաճառել է արտադրական նշանակության տարածք: Նույն տարում 35 միլիոն դրամով վաճառել է LEXUS LX 5.7 GAS մակնիշի ավտոմեքենա: Նույն հարկային տարում պատգամավորը  204 միլիոն դրամ  պարտքով գումար է տրամադրել:

Բարձրաստիճան պաշտոնատար անձի եկամուտները հարկային տարում կազմել է.

Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ-6,821,570.00 դրամ

Վարձակալության դիմաց ստացված վճարը կամ այլ հատուցումը-24,352,688.00 դրամ

Գույքը (բացառությամբ դրամական միջոցների) օտարելուց ստացված եկամուտը-35,000,000.00 դրամ

Շահաբաժին-24,500,000.00 դրամ

Գույքը (բացառությամբ դրամական միջոցների) օտարելուց ստացված եկամուտը-150,000,000.00 դրամ

Ընդամենը-240,674,258.00 դրամ

Պատգամավորի դրամական միջոցները` հարկային տարվա սկզբում կազմել է

147,403,100.00 դրամ և 115 000 դոլար (կամ 55 միլիոն դրամ), ամբողջական, ավելի քան 203  միլիոն դրամ

Պատգամավորի կինը`  Արմինե Միքայելյանը հայտարարգրել է 33 միլիոն դրամ:

Այսպիսով պատգամավոր Արմեն Մխիթարյանի ամբողջական կարողությունը կազմում է ավելի քան 647 միլիոն դրամ: Այս ամենի ֆոնին պետք է հիշել, որ Արմեն Մխիթարյանը ստացել է 6 միլիոն 821 հազար դրամ աշխատավարձ:

Ահա նաև Արմեն Մխիթարյանի պաշտոնական կենսագրությունը, ըստ որինա չեր կարող նման կարողության տեր դառնալ.

1990թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, 1997թ.՝ Երեւանի «Վարդանանց» համալսարանը: Տնտեսագետ: Իրավաբան: 

1979-1981թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1982-1983թթ. Երեւանի հուշանվերների գործարանում աշխատել է փականագործ, 1983-1991թթ. հեռուստառադիոպետկոմում` բեմադրիչ, 1991-1994թթ.՝ «Արաբկիր-Խնուս» ՍՊԸ նախագահ: 1989-1993թթ. մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին: 1994-1999թթ. եղել է ՆԳՆ Երեւանի վարչության պետի տեղակալ, Շենգավիթի ՆԳ բաժնի պետ, ՆԳՆ քրեական հետախուզության վարչության պետ, Արաբկիրի ՆԳ բաժնի պետ, 1996թ.` ՀՀ Աֆղանստանի պատերազմի վետերանների միության նախագահ: 

1999-2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 6 ընտրատարածք): Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության անդամ: 

2003-2007թթ.`  Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 7 ընտրատարածք): Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ: 

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: 

 

Դիտվել է 758 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy