62 զինծառայողների ընտանիքի բնակարան կտրամադրվի

Զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողների (ազատամարտիկների) բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրերն իրականացնելու նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում:

Գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու, ավելի թափանցիկ և հասցեական իրականացնելու նպատակով ծրագրի շրջանակում նախատեսվում է սեփականության իրավունքով անհատույց բնակարանի կամ բնակարան ձեռք բերելու նպատակով բնակարանների գնման վկայագրերի հատկացման միջոցով անհատույց ֆինանսական աջակցության տրամադրում:

Արդյունքում՝ բնակարանի կարիքավոր 1492 ընտանիքներից  2018թ. անհատույց պետական ֆինանսական աջակցություն և բնակարան կտրամադրվի 62 ընտանիքի կամ կարիքավորների 4,2 տոկոսին:

Այս թեմայով