«6»-րդ վարչությունը զբաղվում է Լևոն Զուրաբյանի հայտարարությամբ

լևոնՈստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի` «6»-րդ վարչությունը «կկատարի համապատասխան գործողություններ» ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարության վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակումների վերաբերյալ, թե սահմանադրական փոփոխությունները նախապատրաստող մասնագիտական հանձնաժողովը, Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ կաշառել է Վենետիկի հանձնաժողովին։
Այս մասին Politik.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` հավելելով.«Կկատարվեն բոլոր այն գործողությունները, ինչ նախատեսված է ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված հանձնարարականով»:

 Հիշեցնենք, որ Լևոն Զուրաբյանի հայտարարության վերաբերյալ մամուլի հրապարակումներն Գլխավոր դատախազությունը Ոստիկանություն է ուղարկել հոկտեմբերի 12-ին։

Հիշեցնենք, որ «6»-րդ վարչությունը ՀՀ քննչական կոմիտեի կազմավորումից ի վեր այլևս քննչական գործողություններ չի կատարում:

Դիտվել է 171 անգամ
 


Այս թեմայով