6-րդ վարչության ողջ անձնակազմը այս պահին Գյումրու օդանավակայանում է

Ինչպես տեղեկացնում են Aravot.am-ի ոստիկանական աղբյուրները, այս պահին արտակարգ դրություն է Գյումրու օդանավակայանում: Հայաստանի հանրապետության ոստիկանության հանցագործության դեմ պայքարի 6-րդ վարչությունը ստուգումներ է իրականացնում այստեղ, նրանք աշխատակիցներից ցուցմունքներ են վերցնում 122 տոննա վառելիքի կորստի համար:201 Հարցաքննվում են գրեթե բոլոր աշխատակիցները, հատկապես նրանք, ովքեր կապված են անվտանգության ու վառելիքի մատակարարման հետ:

Դիտվել է 239 անգամ
 


Այս թեմայով