ՕԵԿ–ական պատգամավորները փնովել են ՕԵԿ–ական նախարարներին

օեկ8

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ նախօրեին ՕԵԿ քաղխորհրդի անդամների և Սերժ Սարգսյանի՝ «Օջախ» ռեստորանում կայացած հանդիպման ընթացքում ուշագրավ միջադեպ է գրանցվել։
Առատ սեղանի շուրջ կայացած ջերմ զրույցը մի պահ նմանվել է «բողոքի գրքի»։ Երբ Սերժ Սարգսյանը Աժ պատգամավորներին խնդրել է գնահատական տալ ՕԵԿ նախարարների կատարած աշխատանքներին, պատգամավորները միաբերան փնովել են նախարարներին՝ դժգոհելով թե իրենց հետ լավ չեն աշխատում։

 

Սա, թերևս, զարմանալի չէ, քանի որ Ա. Բաղդասարյանի և ՕԵԿ-ական նախարարների փոխհարաբերությունները վերջին ժամանակներս լարվել են, ու Բաղդասարյանը նպատակ ունի «ազատվել» նրանցից։
Եվ ահա այդ «բեմադրությամբ» ՕԵԿ առաջնորդը Սերժ Սարգսյանի մոտ նախարարներին փոխելու հող է պատրաստել։ ՕԵԿ նախարարները և պատգամավորները, բնականաբար, հերքեցին այս տեղեկությունը։

 

ՕԵԿ փոխնախարար, ԱԻ նախարար Արմեն Երիցյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Իսկ ով է ասում, որ նման բան է եղել, եղել է սովորական հանդիպում նախագահի ու մեր կուսակցության քաղխորհրդի հետ, ուրիշ ոչ մի բան չի եղել»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով