Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » ՀՀԿ-ն «փչացրեց» Կարեն Կարապետյանին

ՀՀԿ-ն «փչացրեց» Կարեն Կարապետյանին

RA President Serzh Sargsyan holds a regular Government's sessionՎարչապետ Կարեն Կարապետյանը, երբ դեռ նոր էր ստանձնել իր պաշտոնական պարտականությունները, վերջինս շատ կոնկրետ և հստակ քայլերով հանձնարարկաններ տվեց նախարարություններին և գերատեսչություններին:

Հանդես գալով բացառապես տեխնոկրատին և հեղափոխանականին վայել հայտարարություններով, հանրության մեջ փորձեց արթնացնել հավատ դեպի քաղաքական, իշխանական համակարգ:

 Կառավարության յուրաքանչյուր նիստին խոսվում էր փոքր բիզնեսի ձեռքը բռնած սպասարկումներ և արտոնյալ դաշտ ստեղծելու, հարկային ու մաքսային բեռի թեթևացման կամ նվազման, կոռուպցիոն ռիսկերի վերացման,  ազատ մրցակցային դաշտ ապահովելու մասին:

Քայլերը ավելի հուսադրող դարձան երբ հոկտեմբերի առաջին կեսին ՀՀ ժամանեց Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիային: Հանդիպման ժամանակ քնարկվել էր ոլորտի բարեփոխումներին ուղված ծրագրերը, իսկ ահա վարչապետ Կարեն Կարապետյանը  իր հերթին ներկայացրել էր կառավարության ծրագրեր՝ հարկային և մաքսային վարչարարության պարզեցմանն ուղղված քաղաքականության վերաբերյալ և ընդգծել, որ բարեփոխումների առաջնային նպատակը բիզնեսի համար հավասար, արդար ու մրցունակ դաշտի ստեղծումն է: Այս առումով Կարեն Կարապետյանը կարևորել է Համաշխարհային մաքսային կազմակերպության հետ համագործակցությունը և նշել, որ վերոնշյալ աշխատաժողովն օգտակար հարթակ է ոլորտին վերաբերող շահագրգիռ քննարկումների համար:

Politik.am-ի ստացած տեղեկություններով իրականում կատարված բարեփոխումները շատ կարճ տևեցին: Սկզբնական շրջանում, երբ դեռ Կարեն Կարապետյանի ազդեցությունը նոր էր և համակարգին անծանոթ, իրականում զգացվում էր որ մաքսային դաշտը փորձում էր իրեն, ոչ այդքան ծանոթ, բայց օրենքի շրջանակներում կատարել իր լիազորությունները,առանց հավելյալ ձգձգումների և գանձումների, ինչը ներկրողների մոտ զարմանք և հույս էր արթնացրել:

Իսկ ահա վերջին օրերին  բուռն քննարկման ալիք բարձրացրերց Կարեն Կարապետյանի ՀՀԿ-ին անդամագրվելու հայտարարությունը, ինչը նոյեմբերի 26-ին կայանալիք ՀՀԿ համագումարին հասատվեց:

 Պաշտոնապես իշխանական կլանի ներկայացուցիչ դառնալով  շատ հույսեր հօդս ցնդեցին, և դա իր անմիջական ազդեցություն ունեցավ, բարեփոխվող համակարգի վրա, ներկրողները վերջին շրջանում բախվեցին այն խնդրին ինչը կարելի է ասել մեկ ամսով կասեցվել էր:

 Մաքսայինում հասկանալով, որ նորանաշանակ վարչապետը շատ շուտով դառնալու է իրենց պաշտելի համակարգի ներկայացուցիչներից մեկը և գործելու է ՀՀԿ-ին բնորոշ սկզբունքերի շրջանում, և չի կարող տարբերվելու համար նման բարեփոխումների գնալ, վերսկսեցին աշխատանքը իրենց բնորոշ ձեռագրով:

Փաստորեն ՀՀԿ-ին անդամակցելով, Կարեն Կարապետյան հեղափոխականը, միաձուլվեց արդեն իսկ բարոյազրկված իշխանական համարգին, ինչն էլ իր հերթին փչացրեց վարչապետին:

Դիտվել է 483 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy