Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Նստացույցը շարունակվում է (Photo)

Նստացույցը շարունակվում է (Photo)

 

նաիրիտ4

Նաիրիտի աշխատակիցները բարձեր, գորգեր և այլ պարագաներ են բերել Կառավարության դիմաց:

Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր Կառավարության դիմաց մեկնարկել է Նաիրիտ գործարանի աշխատակիցների նստացույցը: Ձեզ ենք ներկայացնում լուսանկարներ Կառավարութայն դիմացից:

Գործադիրն այսօր հերթական նիստն  անցկացրեց, որին զուգահեռ  մեկնարկեց Նաիրիտ գործարանի աշխատակիցների բողոքի ակցիան:

Այսօր` մայիսի 14-ին, կառավարության դիմաց նստացույց հայտարարեցին Նաիրիտ գործարանի աշխատակիցները, որոնք  երկար ժամանակ է ինչ պահանջում իրենց չստացած աշխատավարձը: Կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանը ապրիլին  ընդունել էր նաիրիտցիներին, սակայն, ինչպես տեսնում ենք աշխատակիցները  դժգոհ են հանդիպման արդյունքից:

Ինչպես փոխանցում է Politik.am-ի թղթակիցը, Նաիրիտի աշխատակիցները հայտարարել են, որ նստացույցը երկօրյա է լինելու:

Հիշեցնենք, որ գործադիրն այսօր հերթական նիստն  անցկացրեց, որին զուգահեռ  մեկնարկեց Նաիրիտ գործարանի աշխատակիցների բողոքի ակցիան:

 

իաիրիտ2

նաիրաիտ1

նաիրիտ3

նաիրիտ5

Դիտվել է 51 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy