Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Վանաձորի Ավագանու նիստը չկայացավ

Վանաձորի Ավագանու նիստը չկայացավ

մամիկԱյսօր ՝ նոյեմբերի 5-ին մեկնարկեց Վանաձորի ավագանու արտահերթ նիստը: 

Օրակարգում ընդգրկված էր 6 հարց՝ այդ թվում Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի կանոնադրությունը ընդունելու հարցը։ Նիստը, չի կայանում,  քանի որ ՀՀԿ-ն և նրա կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն միասին ունեն 15 մանդատ, իսկ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան»–ը, ԲՀԿ-ն և «Հայկական Վերածնունդ»-ը միասին ունեն 18 մանդատ և ընդդիմադիրները չեն մասնակցում նիստին:

Ընդդիմադիր երեք կուսակցությունները որոշում են կայացրել բոյկոտել ավագանու նիստն այնքան ժամանակ, մինչև որ  կբացահայտվեն հոկտեմբերի 8-ին Վանաձորում ստորագրված ԲՀԿ, «Հայկական Վերածնունդ» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների համագործակցության հուշագրի պայմանավորվածությունը դրժած անձինք։

Հաղթած ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, նշեց, որ այս վիճակը կշարունակվի այնքան, ինչքան Վանաձորը կկարողանա դիմանալու առանց բյուջե, առանց քաղաքապետարանի աշխատակազմի, առանց զարգացման ծրագրի, առանց ձյունամքարման աշխատանքի:

Քաղաքապետը նորմալ համարեց ստեղծված իրավիճակը, համարելով բոյկոտը  քաղաքական պայքարի ձև:

Դիտվել է 135 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy