52-ամյա տղամարդը Դավթաշենի դպրոցի ետնամասում անչափահաս աղջկա է բռնաբարել

arm1383501960100Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վազգեն Ռշտունու նախագահությամբ ավարտվել է Արմեն Կաբալյանի գործի դատավարությունը:

52-ամյա Արմեն Կաբալյանը ոստիկանության Մաշտոցի բաժին բերման էր ենթարկվել 2011 թվականի հուլիսի 7-ին: Նա կասկածվում էր սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարելու համար:

Շուտով նրան մեղադրանք է առաջադրվել նաև ավազակային հարձակման համար:

Ըստ մեղադրանքի՝ 2011 թվականի հունիսի 2-ին, ժամը 22-ն անց 30-ի սահմաններում Ալիխանյան եղբայրների փողոցում, «Կենտրոն» հեռուստաընկերության հետնամասում գտնվող այգում Արմեն Կաբալյանը, տուժողի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, դանակի գործադրմամբ հարձակվել է մի կնոջ՝ Բ.-ի վրա (տուժողների անունների սկզբնատառերը փոխված են), նրանից հափշտակել է 520 հազար դրամ արժողությամբ գույք՝ ոսկե վզնոց՝ ոսկե խաչով, երկու հատ ոսկե մատանի:

Բացի դրանից, առաջադրված մեղադրանքի համաձայն, 2011 թվականի հուլիսի 5-ի կեսգիշերին Դավթաշեն թաղամասում տուժողի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, դանակի գործադրմամբ Կաբալյանը հարձակվել է անչափահաս աղջկա՝ Գ.- վրա, սպառնալիքներ տալով՝ տարել մոտակա դպրոցի հետնամաս, որտեղ աղջկա նկատմամբ, նրա կամքին հակառակ, դանակի գործադրմամբ կատարել է սեքսուալ բռնի գործողություններ:

2012 թվականի փետրվարի 27-ին քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Դատաքննության ընթացքում Արմեն Կաբալյանը, օգտվելով ուղեկցողների անուշադրությունից, դատարանի շենքից դիմել է փախուստի:

2013 թվականի ապրիլի 13-ին Կաբալյանի գտնվելու վայրը պարզելու, նրա ներկայությունը դատաքննությանն ապահովելու համար հայտարարվել է հետախուզում: Կաբալյանի փախուստը շատ վտանգավոր ու սարսափելի կարող էր լինել տուժողների համար, ովքեր ճանաչել էին իրենց վրա հարձակում գործած հանցագործին:

Բարեբախտաբար, օրեր անց՝ մայիսի 2-ին, Կաբալյանը հայտնաբերվել ու ներկայացվել է «Նուբարաշեն» ՔԿՀ:

Ամբաստանյալ Կաբալյանն իրեն մեղավոր չի ճանաչել, ջանացել է ներկայացնել այլուրեքություն՝ ալիբի: Կաբալյանը տաքսի է վարել, հետևաբար, նրա հակումները նկատի առնելով, նրա անձի հանրային վտանգավորությունը բավական մեծ է եղել:

Տուժողներից առաջինը՝ Բ.-ն հայտնել է, թե հունիսի 2-ին, ժամը 22-ն անց 30-ի սահմաններում ընկերուհու տնից իր տուն վերադառնալիս անցել է «Կենտրոն» հեռուստաընկերության մոտով:

Հետևից ինչ-որ մեկը բռնել է պարանոցը:

Կինը փորձել է հարվածել բռնողին, բայց չի կարողացել:

Շուտով նա հայտնվել է ճանապարհից մոտ 30 մետր հեռավորության վրա՝ խոտերին նստած: Խնդրել է, որ տղամարդն իրեն բաց թողնի, ընտանիքը սպասում, է, բայց տղամարդը սպառնացել է 15-20 սմ երկարությամբ դանակով:

Տղամարդը հանել է սև հեռախոսը, զանգահարել: Խոսել կամ ձևացրել է, թե խոսում է իր «պատվիրատուների» հետ: Ասել է, թե «կվերացնի»: Դանակով սպառնալով՝ սարսափահար կնոջից պահանջել է ոսկեղենը:

Կինը հանձնել է իր ոսկե շղթան ու մատանիները: Հանկարծ նա մեքենայի լույսեր է նկատել, հավաքել է ուժերն ու ցատկել-ընկել է ճանապարհի վրա, հենց անցնող մեքենայի առաջ:

Վարորդը ծանոթ է դուրս եկել՝ նրանց ընտանիքի հարևանը:

Կինը խնդրել է, որ նա զանգի իր ամուսնուն, խնդրի, որ ամուսինն անմիջապես գա իր հետևից:

Ամուսինը եկել է ու կնոջը տեղափոխել հիվանդանոց, որովհետև ընկնելիս նա կոտրել էր ոտքը:

Կինը հայտնել է, թե օգնություն չի կանչել, որովհետև հարձակվողը սկզբում բռնել էր իր կոկորդը, այնուհետև սպառնացել էր դանակով:

Կինն ասել է, թե տեսնելու դեպքում կճանաչի միջին տարիքի, մոտ 170 սմ հասակ ունեցող տղամարդուն:

Մեկ ամիս անց նրան հրավիրել են ճանաչման գործողության, և կինը, որպես իր վրա ավազակային հարձակում գործած անձի, ճանաչել է Արմեն Կաբալյանին:

Երկրորդ տուժողը՝ անչափահաս Գ.-ն, հայտնել է, որ սովորել է ուսումնարանում, ամռանը որոշել է աշխատել: 2011 թվականի հուլիսի 4-ի լույս 5-ի գիշերը մի քանի րոպե շուտ է վերջացրել աշխատանքը:
Երթուղայինով տուն է գնացել:

Դավթաշենում իջել է երթուղայինից, ամենակարճ ճանապարհով շտապել տուն:

Հետևից ոտնաձայներ է լսել: Շրջվել ու տեսել է, որ ամռան շոգին տաք-տաք հագնված մի տղամարդ է գալիս:

Աղջիկն արագացրել է քայլերը: Հասել է մոտակա դպրոցին, լսել է, որ տղամարդը ևս արագացրել է ընթացքը:

Աղջիկը չի հասցրել ուշքի գալ, երբ զգացել է, որ տղամարդը բռնել է իր բերանը, սեղմել կոկորդը և սպառնում է դանակով: Նա վնասել է ձեռքը, աղջկա շորերն արյունոտվել են, վախը՝ ահագնացել:

Տղամարդն աղջկան տարել է դպրոցի հետնամասը, միաժամանակ ձևացրել է, թե խոսում է հեռախոսով, ինչ-որ մարդկանց, իբր, պատմում է իր գործողությունների մասին:

Սա եղել է հանցագործի «ձեռագիրը», տուժողի վրա ազդելու նրա հոգեբանական «հնարքը»:

Աղջիկն ասել է, որ անչափահաս է, ցույց է տվել ուսանողական գրքույկը:

Տղամարդն աղջկան նստեցրել է աստիճաններին: Աղջիկը նրան գումար է առաջարկել՝ իր մոտ եղած ամբողջ գումարը: Տղամարդը վերցրել է այն, բայց աղջիկը հասկացել է, որ նրա նպատակն այլ է:

Տղամարդը, ըստ տուժողի, «սեռական պահանջ է ներկայացրել»:

Ապա բռնությամբ ու դանակի սպառնալիքով սեքսուալ բռնի գործողություններ է կատարել: Այդ ժամանակ նա դանակի հետևի մասից լույս է վառել, պահել աղջկա վրա, հեռախոսով չրխկացրել երկու-երեք անգամ ու ասել, թե նկարել է արդեն, եթե աղջիկը կատարվածի մասին ինչ-որ մեկին պատմի, ինքը նկարածը համացանց կգցի:

Տղամարդու հեռախոսը սև է եղել:

Երբ տղամարդը նորից սուտ հեռախոսազրույց է սկսել, աղջիկը փախել է: Վազելով տուն է գնացել, անմիջապես պատմել մորը: Նրանք դիմել են ոստիկանություն:

Տուժողի այս քայլը խիզախություն էր պահանջում, բայց եթե նրա հայտարարությունը չլիներ, դեպքից երկու օր անց հանցագործը չբռնվեր, ապա հարձակումները կանանց վրա շարունակվելու էին, հանցագործը, իրեն անպատժելի կարծելով, հնարավոր է, ավելի հեռուն էր գնալու…

Անչափահաս տուժողի քաջությունը դրսևորվել է նաև ճանաչման ներկայացնելու քննչական գործողության ժամանակ, երբ աղջիկը, ճանաչելով Կաբալյանին, հայտարարել է, թե չի շփոթում, վստահ է, որ հենց նա է իր նկատմամբ բռնություն գործադրած հանցագործը:

Շարունակությունը այստեղ

Դիտվել է 2,848 անգամ
 


Այս թեմայով