515 նոր դեպք. 12 մահվան դեպք, Հայաստանում կոր...

Հայաստանում հունիսի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 515 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասավ 10524-ի։

1 օրում գրանցվել է առողջացման 27 դեպք։

Վերջին 1 օրում գրանցվել է մահվան 12 դեպք։

Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 10009 դեպք: