51-ամյա տղամարդու ահասարսուռ սպանության մեջ մեղադրվում է երիտասարդ կին

«Փաստինֆո»-ն գրում է, որ  Երևանում հունիսին 51-ամյա տղամարդու սպանության համար մեղադրանք է առաջադրվել երիտասարդ կնոջ։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից՝ գրավոր հարցմանն ի պատասխան՝ նշելով, որ երիտասարդ կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, այն է՝ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանություն։

Հիշեցնենք, որ ահասարսուռ դեպք էր տեղի ունեցել. սպանվել էր 51-ամյա տղամարդը՝ իր տան մեջ։ Նրա դին հայտնաբերվել է իր իսկ անկողնում ՝ կիսամերկ և գլխի շրջանում բազմաթիվ վնասվածքներով:
Կայքի տեղեկություններով՝ դեպքի պահին երիտասարդ կինը եղել է իր մանկահասակ երեխայի հետ։ Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Շարժառիթը հայտնի է, ինչի մասին քննչական կոմիտեից հրաժարվեցին տեղեկություն տրամադրել՝ նշելով քրեական գործի առանձնահատկությունը։
«Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ տղամարդուն կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները պատճառվել են արդուկով, փաստական տվյալներ ձեռք բերվել շարժառիթի վերաբերյալ, սակայն վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի իրավունքը հարգելով այլ տեղեկություններ հրապարակման ենթակա չեն»,- նշել են Քննչական կոմիտեից։
51-ամյա տղամարդու վրա՝ գլխի շրջանում, հայտնաբերվել է 4 «սալջարդ վերք» մարմնական վնասվածք: Դեպքի վայրի զննությամբ առգրավվել է սպանության գործիք արդուկը:
 


Այս թեմայով