50 եվրոյով Հռոմ թռչելը տնտեսության բարելավո՞ւ...

Վարչապետի մատնանշած 50 եվրոյով Հռոմ թռչելը կարելի՞ է համարել տնտեսության բարելավում։ Անդրադառնալով այս հայտարարության վերաբերյալ տարակարծություններին՝ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց․«Չի կարող որևէ երևույթի վերաբերյալ լինել համատարած մեկ միասնական ընկալում։ Դա շատ օրինաչափ է»։

Ինչ վերաբերում է 50 եվրոյով Եվրոպա գնալուն և հարցադրմանը, թե դա հնարավորությո՞ւն է, թե՞ ոչ, նախարարն ասաց․

«Միանշանակ հնարավորություն է։ Դա հնարավորություն է ինչ-որ տեղ փոխել աշխարհընկալումը, արժեքային համակարգի վերաբերյալ մտորումներ ունենալ, վերցնել լավը, տեսնել այլ ստանդարտներ, որոնցով մարդիկ ապրում են և ձգտել դրանց»։

Նախարարը համոզված է, որ սա լավ հնարավորություն է։