«5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանը կմ...

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր՝ փետրվարի 19-ին, բավարարեց «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի գործով քննիչի՝ կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը։

Արմեն Թավադյանը կմնա կալանքի տակ եւս երկու ամիս։

Նրա պաշտպան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պաշտպանները գրավի միջնորդություն էին ներկայացրել, որը մերժվեց։