5 կարևոր բան, որ ասաց Փաշինյանը ՄԱԿ-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին հանդես է եկավ ելույթով։ Ելույթի կարևոր մեխերը 5-ն էին, որոնք հստակ մեսիջներ էին միջազգային հանրությանը։

Դրանցից առաջինն այն էր, որ Հայաստանում պետք է անկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այս հայտարարությամբ Փաշինյանը միջազգային ամենամեծ ամբիոնից փորձեց լեգիտիմացնել Հայաստանում առաջիկայում պլանավորված արտահերթ խորհրդարանական ընտրությունները։

Երկրորդ հայտարությունը վերաբերվում էր ՀՀ-ի արտաքին օրակարգին։ Նիկոլ Փաշինյանը կրկին անգամ փաստեց, որ ՀՀ-ի արտաքին քաղաքականության օրակարգում չկան կտրուկ շրջադարձեր, Հայաստանը կանխատեսելի և հուսալի գործընկեր է։

Երրորդ կարևոր հայտարությունը, ըստ ամենայնի, վերաբերվում էր ՀՀ կողմից Սիրիա ուղարկվելիք սակրավորների և ռազմական բժիշկների խմբին, որը կարող է արևմուտքի կողմից ընկալվել որպես աջակցություն Ռուսաստանի Դաշնությանը։ Վարչապետը մասնավորապես ասել է․ «Մենք իսկապես համաշխարհային ազգ ենք, հարյուրավոր աշխարհասփյուռ համայնքներով հանդերձ: Այստեղից էլ բխում է Հայաստանի մտահոգությունը համամոլորակային սպառնալիքների առնչությամբ, որոնք կարող են վտանգի ենթարկել մեր հայրենակիցներին աշխարհի տարբեր անկյուններում: Սիրիական ճգնաժամի պատճառով այսօր վտանգված է մեծաթիվ սիրիահայ համայնքի գոյությունն ընդհանրապես: Հայաստանը փորձում է սատարել ճգնաժամային տարածաշրջաններին մարդասիրական օգնության միջոցով: Մենք պատրաստ ենք ընդարձակել Հայաստանի մարդասիրական առաքելությունը՝ ուղղված Սիրիայի մեր համայնքի հրատապ կարիքների բավարարմանը: Որպես ցեղասպանության սարսափներ վերապրած ազգ, հայերն առավել զգայուն են իրենց մերձավորների անվտանգության հարցում և պատրաստ են ամեն ինչ անել նրանց պաշտպանելու համար»:

Չորրորդ առանցքային հայտարությունը վերաբերվում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ շեշտեց, որ Ադրբեջանը պետք է ուղիղ բանակցի Լեռնային Ղարաբաղի հետ։ Փաշինյանը նաև միջազգային հանրությանը տեղեկացրեց, որ արցախահայերը չեն կարող գոյակցել մեկ ընդհանուր պետությունում, քանի որ կա ցեղասպանության վտանգ։

Եվ վերջապես հինգերրորդ կարևոր կետը վերաբերվում էր Հայաստանի և Ադրբեջանի կողմից փոխադարձ զիջումներին, փաստորեն հաստատելով, որ հայկական կողմը պատրաստ է դրան հանուն հիմնահարցի խաղաղ կարգավորման:

Այս թեմայով