499 միլոին. ոստիկանապետի հարուստ փեսան

F42a8dAA872BqrQqi39NOmX4DWԵրիտասարդ հանրապետականները գրեթե ոչնչով չեն տարբերվում իրենց ավագ գործընկերներից` իրենց ֆինանսական կարողությամբ: ԱԺ երիտասարդ ՀՀԿ-ական պատգամավոր Արթուր Գևորգյանը, ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարգրի պատկառելի կարողություն ունի:

Ըստ հայտարարգրի նրա ֆինանսական միջոցները կազմում են` 705 հազար ԱՄՆ դոլար (կամ 352 միլիոն դոլար), 230 հազար եվրո (կամ 120 միլիոն դրամ) և 27 միլիոն դրամ: Հարկային տարում նա վաճառել է MERCEDES-BENZ S550 ավելի քան 9 միլիոն դրամով: Արթուր Գևորգյանի կինը` Աննա Վլադիմիր Գասպարյանի (ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դուստրը) կարողությունը կազմում է 105 միլիոն դրամ:

Իսկ վերջում հասկանալու համար, թե ինչպես է գոյացել Արթուր Գևորգյանի կարողությունը ներկայացնում ենք նրա պաշտոնական կենսագրությունը:

Ծնվել է 1975թ. ապրիլի 1-ին Երեւանում:

1994-1996թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2000թ. ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Մարզիչ-մանկավարժ:

1987թ. զբաղվել է  բռնցքամարտով: 1989թ. դարձել է  ԽՍՀՄ պատանեկան առաջնության  հաղթող, սպորտի վարպետ: 1996թ. Ատլանտայի 26-րդ օլիմպիական  խաղերում գրավել է 5-րդ տեղը: Միջազգային կարգի սպորտի վարպետ: 1998թ. Եվրոպայի առաջնության  մրցանակակիր է: 2000թ. մասնակցել է  Սիդնեյի օլիմպիական  խաղերին:

1997-2001թթ. Երեւանի  «Աշխատանքային ռեզերվներ»  մարզական ակումբում աշխատել է մարզիչ: 2005-2008թթ.` Երեւանի Դավթաշեն թաղապետարանում` թաղապետի տեղակալ:  2008թ. մայիսի 18-ին ընտրվել է Երեւանի Դավթաշեն համայնքի ղեկավար:  2009-2012թթ. եղել է Երեւանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար:

 


Այս թեմայով