Ինչո՞ւ իրավապահները Սուրիկ Խաչատրյանի որդուն սկսեցին փնտրել ծեծկռտուքից 10 օր անց

Ինչո՞ւ իրավապահները Սուրիկ Խաչատրյանի որդուն սկսեցին փնտրել ծեծկռտուքից 10 օր անց «Նրան բերման ենթարկելու որոշումը կայացվել է մայիսի 12-ին»:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտարարել է որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, ում հայտնի ծեծկռտուքի գործով որպես վկա բերման ենթարկելու որոշում էր կայացվել հեռացել է հանրապետությունից:

«ՀՀ ոստիկանությունից ստացվել է գրավոր պատասխան, որ այն անձինք, որոնց հարկադիր բերման ենթարկելու մասին որոշում է կայացվել քննիչի կողմից, չեն կարող ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին, քանի որ մայիսի 8-ից բացակայում են հանրապետությունից…»,- նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: Ընդամենը նշենք, որ խնդրո առարկա ծեծկռտուքը, որի ընթացքում մարմնական ծանր վնասվածքներ են ստացել երկու երիտասարդներ, տեղի է ունեցել մայիսի 2-ին: Հենց հաջորդ օրը բագմաթիվ ԶԼՄ-ներում տեղեկություն է հրապարակվել, որ նշված ծեծկռտուքի հիմնական մասնակիցներից մեկը եղել է հենց վկայի որդին՝ Տիգրան Խաչատրյանը: Սակայն մեր իրավապահները Տիգրան Խաչատրյանին սկսել են փնտրել միայն 10 օր անց։ Նրան բերման ենթարկելու որոշումը կայացվել է մայիսի 12-ին: Ակնհայտ է, որ իրավապահների նման դանդաղկոտության նպատակը եղել է այդ անձին Հայաստանից Ճողոպրելու հնարավորություն տալը, ինչից էլ վերջինս, բնականաբար, օգտվել է։

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով