Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Յուրաքանչյուր ազգի զարգացման հիմնաքարը կայուն և ամուր ընտանիքն է

Յուրաքանչյուր ազգի զարգացման հիմնաքարը կայուն և ամուր ընտանիքն է

վահե էնֆիաջյան«Հետևաբար, հասարակության զարգացումն ու պատմության ցանկալի ընթացքը կախված է նաև ընտանիքից և նրա արժեհամակարգից»: 

«Յուրաքանչյուր ազգի զարգացման հիմնաքարը կայուն և ամուր ընտանիքն է»,- այս մասին ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

«Հայ ազգի դարավոր պատմությունն ապացուցել է, որ հայի համար ընտանիքն կարևորագույն և առանցքային նշանակություն ունի: Քանի որ հենց ընտանիքն է, որ ուժ ու կորով է տվել պայքարելու և ապրելու համար:

Շնորհավորում եմ բոլոր հայ ընտանիքներին՝ Ընտանիքի օրվա կապակցությամբ: Մաղթում եմ սեր, ամրություն և բերեկեցություն: Առանց ընտանիքի կյանքն անարժեք է և անիմաստ: Որքան առողջ և ամուր է լինում ընտանիքը, այնքան ուժեղ և զարգացած է լինում պետությունը:

Պատմությունը ցույցը տվել, որ հասարակությանը պիտանի և օգտակար անհատներ տվել են կայացած և ջերմ ընտանիքները, իսկ բռնակալները և պատմության մեջ վատ հատկանիշներով բնորոշված անձինք սերել են սառը փոխհարաբերություններով և անառողջ մթնոլորտով ընտանիքներից: Հետևաբար, հասարակության զարգացումն ու պատմության ցանկալի ընթացքը կախված է նաև ընտանիքից և նրա արժեհամակարգից:
Աշխարհում հայերն հայտնի են որպես օրինակելի ընտանիքներով հարուստ ազգ, և այդ հանգամանքը պետք է նպաստի, որ երբեք չշեղվենք այս ուղուց, քանի որ, ինչպես Սևակն է ասում՝ կանք, պիտի լինենք, ու դեռ շատանանք»,- գրել է պատգամավորը:

Դիտվել է 27 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy