460 նոր դեպք. 7 մահվան դեպք, Հայաստանում կորո...

Հայաստանում մայիսի 29-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 460 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասավ 8676-ի։

1 օրում գրանցվել է առողջացման 10 դեպք։

Վերջին 1 օրում գրանցվել է մահվան 7 դեպք։

Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 8216 դեպք: