Ոստիկանությունը Բաղրամյանից բերման է ենթարկել 46 քաղաքացիների

axbaman-470x265Ոստիկանությունը բողոքի խաղաղ ցույցը ցրելու ընթացքում Բաղրամյան պողոտայից բերման է ենթարկել 46 քաղաքացիների: Նրանցից 6-ը անչափահաս լինելու պատճառով անմիջապես ազատ են արձակվել: Ոստիկանությունը վստահեցնում է, որ բերման ենթարկվածները որեւէ պատասխանատվության չեն ենթարկվի, նրանք որոշ ժամանակ անց ազատ կարձակվեն: Մինչդեռ, բերման ենթարկված Արգիշտի Կիվիրյանը տեղեկացնում է, որ ոստիկանները բաժնում իրենց շատ ագրեսիվ են պահում եւ սադրում են բերման ենթարկվածներին: Ոստիկանությունում են նաեւ Դավիթ Սանասարյանը, Շահեն Հարությունյանը, Անի Կաղինյանը, Վաղինակ Շուշանյանը, Արսեն Օհանյանը, Տիգրան Առաքելյանը, Գոռ Սարգսյանը եւ այլք:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ոստիկանությունը մինչեւ 12.30-ը ժամանակ տվեց Բաղրամյանի ցուցարարներին՝ ազատելու պողոտան: Ցուցարարների ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը մինչեւ երեկո ժամանակ պահանջեց՝ նշելով, որ երեկոյան ցուցարարների թիվը կավելանա եւ հնարավոր կլինի միասնական որոշում կայացնել: այնուհանդերձ, կեսօրին ոստիկանները հանեցին փողոցը պատնեշող աղբամանները եւ վերականգնեցին երթեւեկությունը:

Բողոքի ցույցի համակարգողները հայտարարել են, որ երեկոյան բողոքի ակցիան կվերսկսվի, սակայն դեռ հայտնի չէ, թե որտեղ:

 

 


Այս թեմայով