Home » ՄԱՄՈՒԼ » Փոխնախարարը հանրային տրանսպորտով գործուղման է գնալու. «Առավոտ»

Փոխնախարարը հանրային տրանսպորտով գործուղման է գնալու. «Առավոտ»

Սամվել Մարգարյան«Առավոտ»-ը հրապարակել է առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանի լուսանկարն ու գրել, որ նա միակ բարձրաստիճան պաշտոնյան է ՀՀ-ում, որ հրաժարվել է ծառայողական ավտոմեքենայից և աշխատանքի է գալիս հեծանիվով։

Նա թերթի հետ զրույցում ասել է, որ նախարարությունից ընդամենը 1 կմ հեռավորության վրա է ապրում, կարող է նաև ոտքով գալ։ Թերթի հարցին՝ ծառայողական մեքենա չունե՞ք, նա պատասխանել է. «Միգուցե ինչ-որ տեղ թղթի վրա գրված է, որ ունեմ, բայց ես այդ մեքենան չեմ տեսել և, ճիշտն ասած, մոտ ապագայում չեմ էլ ցանկանում տեսնել։ Կարիքը չունեմ։ Ես իմ անձնական մեքենան ունեմ, բավականին քիչ եմ օգտագործում՝ շաբաթական 1-2 անգամ, երբ ստիպված եմ քաղաքից դուրս գնալ ընտանիքիս հետ։ 34 տարեկան եմ, երևի 20 տարի է՝ հեծանվով եմ շրջում, փոքր հասակից ինձ հետ է եղել հեծանիվը»։

Երբ հարցրինք՝ բա որ մարզ գործուղման ուղարկեն, ի՞նչ եք անելու, փոխնախարարը երկու տարբերակ դիտարկեց՝ ոչինչ չի պատահի, որ սեփական մեքենայով գնամ, բացի այդ, վերջիվերջո հանրային տրանսպորտ կա։

Դիտվել է 221 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy