442 նոր դեպք. 15 մահվան դեպք, Հայաստանում կոր...

Հայաստանում մայիսի 28-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 442 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասավ 8216-ի։

1 օրում գրանցվել է առողջացման 32 դեպք։

Վերջին 1 օրում գրանցվել է մահվան 15 դեպք։

Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 7774 դեպք: