Ծառուկյանը խոստացել է աջակցել Սերժ Սարգսյանին

սարգսյան-ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին խոստացել է, որ բոլոր ջանքերը կներդնի եւ կաջակցի իշխանություններին:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին խոստացել է, որ բոլոր ջանքերը կներդնի եւ կաջակցի իշխանություններին՝ սահմանադրական հանրաքվեն Կոտայքի մարզում բարեհաջող անցկացնելու համար:

Հենց սրա դիմաց էլ Ծառուկյանի փեսան՝ Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ: Սույն պայմանավորվածության շրջանակներում էլ երեկ ՀՀԿ շարքերից հեռացվել է Աբովյանի քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, ով ՀՀԿ-ԲՀԿ լարվածության շրջանում մարզում մեծապես աջակցել է ՀՀԿ-ին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 


Այս թեմայով