42 անգամ պայթեցվել է Հայաստան մտնող գազամուղը

վահԱյս խոսքերը հատուկ այն մարդկանց համար, որ սրանից հետո չասեն մութ ու ցուրտ տարիներ.

«1992–1995թթ. ընթացքում 42 անգամ պայթեցվել է Հայաստան մտնող գազամուղը եւ 21 անգամ՝ վրաց-հայկական երկաթգիծը։ Կարիք չկա ասելու, թե այդ պայթեցումներից հետո ինչ լրացուցիչ ծախսեր են պահանջվել կոմունիկացիաների վերականգնման աշխատանքների համար։ Ես առայժմ չեմ կարող պետական գաղտնիքներ հրապարակել, բայց հավատացնում եմ, որ պատերազմի, զենքի, զինամթերքի, դիզվառելիքի հայթայթման, բանակի մատակարարման, Հայաստանի սահմանամերձ շրջանների պաշտպանության, խափանված կոմունիկացիաների վերականգնման վրա այնքան գումար է ծախսվել, որ լիուլի կբավարարեր մեր ժողովրդին թե՛ լույսով, թե՛ ջերմությամբ ապահովելու համար։ Թող տարօրինակ չհնչի, բայց ես երջանիկ եմ, որ մեր ժողովրդի մեծամասնությունը 1992–1994 թվականները համարում է «ցրտի ու մթի» տարիներ, ինչը նշանակում է, որ նա իր մաշկի վրա չի զգացել պատերազմի արհավիրքները։ Մինչդեռ Արցախ մեկնած հազարավոր հայաստանցի կամավորների ու նրանց ընտանիքների, սահմանամերձ շրջանների բնակչության համար դրանք եղել են արյան, դիերի, վիրավորների, ռմբակոծումների եւ ավերումների տարիներ՝ զոհողություններ, որոնց գինը ազատագրված Արցախն է։…»

Լևոն Տեր-Պետրոսյան 16.11.2007թ. «Ազատության» հրապարակում կայացած հանրահավաքի ելույթից

 

Գրում է Վահագան Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում

 


Այս թեմայով