Մատաղիսն ու Թալիշը կրակի տակ են

թալիշՔիչ առաջ տեղեկություններ հասան այն մասին, որ հակառակորդն այսօր կրկին խախտել է կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը:Այս մասին հայտնում է ArmLur.am։ Մեզ հասած տեղեկություններով՝ այս պահին իրավիճակն առավել լարված է Մատաղիսի և Թալիշի սահմանին, որտեղ Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի ականանետեր և նռնականետեր են կիրառում հայ դիրքապահների ուղղությամբ: Մեր տեղեկությունը փորձեցինք պաշտոնապես ճշտել: ՀՀ Պն մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ հայկական կողմը մի վիրավոր ունի, այս պահի դրությամբ որոշակի կրակոցներ կան: Ա. Հովհաննիսյանն այլ տվյաներ չուներ: Իսկ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հորդորեց ամեն տեղեկության չհավատալ՝ հավելելով, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին լուրջ միջադեպեր տեղի չեն ունեցել, ամեն բան կարգին է: Պաշտպանական բանակից տեղեկություններ ստանալ դեռևս չհաջողվեց: Վերջում հավելենք, որ այսօր hraparak.am-ը տեղեկություն է տարածել այն մասին, որ Սերժ Սարգսյանը հրատապ այց է կատարել ՊՆ. Արցախից հայտնել են, որ ադրբեջանական զորքերի տեղաշարժ է եղել: Ի դեպ, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր՝ ապրիլի 23-ին, երկրի ԶՈՒ հրամկազմի օպերատիվ խորհրդակցության ընթացքում հայտարարել է. «Ադրբեջանի Զինված ուժերի առջեւ խնդիր է դրված՝ պատրաստ լինել երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելուն: Մեզանից դա է սպասում կառավարությունը, դա է պահանջում ժողովուրդը: Դրա համար մենք բոլոր հնարավորություններն ունենք՝ տնտեսական, ֆինանսական, ռազմական, ժողովրդագրական: Ամբողջ անձնակազմը՝ զինվորից մինչեւ գեներալ, պետք է պատրաստ լինեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման համար մարտերին»:


Դիտվել է 1,344 անգամ
 


Այս թեմայով