4000 դոլար է նախատեսվել Հովիկ Աբրահամյանի մեքենայի անվադողերի համար

86439Օրերս «Հայկական Ժամանակ» օրաթերթը գրել էր, որ կառավարությունը ցանկանում է գնել ավտոմեքենայի չորս հատ անիվ, որոնցից յուրաքանչյուրն արժի 464.000 դրամ կամ 960 դոլար: Իսկ չորսը միասին արժեն 1,856,000 դրամ: Այսինքն, կառավարությունը ցանկանում է 4000 դոլարով գնել ընդամենը չորս անիվ: Այս տեղեկատվությունը դրված է Ֆինանսների նախարարության պետական գնումների կայքում: Այս գերթանկարժեք անիվներն ամենայն հավանականությամբ գնվում են վարչապետ Հովիկ Աբրահամյանի ծառայողական նույնքան թանկարժեք մեքենայի (նկարում) համար:

Այս կապակցությամբ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.«Քանի որ անվադողերի թեման շարունակում է շահարկվել` ցանկանում եմ պարզաբանել, որ վարչապետի ծառայողական ավտոմեքենայի անվտանգ շահագործման անհրաժեշտությունից ելնելով , ՀՀ կառավարության աշխատակազմի 2016 թվականի գնումների պլանով անվադողերի ձեռքբերումը նախատեսված է եղել, քանի որ յուրաքանչյուր ավտոմեքենայի համար ժամանակ առ ժամանակ առաջանում է անվադողերը փոխելու անհրաժեշտություն: Կապված վերջին իրադարձությունների հետ` ՀՀ կառավարության աշխատակազմը, չնայած նրան, որ մրցույթը հայտարարվել էր, արդեն տևական ժամանակ է (լրատվամիջոցի հրապարակումից շատ ավելի վաղ) ինչ հրաժարվել է նոր անվադողեր ձեռք բերելու մտադրությունից»,-գրել է Գոհար Պողոսյանը:

 


Այս թեմայով