40 միլիոն դրամ՝ Տարոն Մարգարյանի PR-ի համար. հերթական սկանդալն է հասունանում

տարոն9-1024x522Տարոն Մարգարյանը շարունակում է ջանքեր գործադրել իր վարկանիշի բարձրացման համար:

Politik.am: ՓԱՍՏ: Մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել, որ Երևանի քաղաքապետ, Հանրապետական  Տարոն Մարգարյանը հսկայական գումարներ է ծախսում իր վարկանիշը բարձրացնելու և այն բարձր պահելու համար: Մարգարյանն այս գործելաոճը, հավանաբար, որդեգրել է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանից, ով արժանին էր մատուցում իր PR-ով զբաղվողներին: Տարոն Մարգարյանի համար, օրինակ՝ նախորդ տարի քաղաքապետը որոշել էր  ստեղծել մի խումբ, որը պետք է այնպիսի քայլեր մտածի, որոնցով հնարավոր կլիներ բարձրացնել քաղաքապետի վարկանիշը: Չենք կարող ասել, թե որնքանով այդ խմբին հաջողվեց բարձրացնել, քանի որ  խմբում  ներգրավված էին որոշ վարկաբեկված մարդիկ:

Այսքանից հետո Տարոն Մարգարյանը շարունակում է ջանքեր գործադրել իր վարկանիշի բարձրացման համար:

Politik.am-ի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետարանի հաստիքացուցակում (1997 հաստիքային աշխատակից)  կան գրանցված  22-ից ավելի  հաստիքային աշխատակիցներ, որոնց աշխատավարձը հասնում է 150 հազար դրամի: Այդ աշխատակիցները զբաղվում են սոցիալական ցանցերում և հատկապես ֆեյսբուք սոցիալական ցանցում Տարոն Մարգարյանի վարկանիշի բարձրացմամբ ու պահպանմամբ: Այդ աշխատակիցները բաշխված են հետևյալ կերպ.

12-ը Երևանի բոլոր վարչական շրջանների ֆեյսբուքյան էջերի պատասխանատուներն են, որոնք լուսանկարում են յուրաքնաչյուր ծառ ու թփի աճը Երևանի վարչական շրջաններում, սակայն նրանց հիմնական աշխատանքը, որը աշխատանքային պլանի առյուծի բաժինն է կազմում՝ սոցցանցերում տարածելն է Երևանի քաղաքապետի  շրջայցի կամ նախաձեռնության մասին պատմող հրապարակումները:

Մյուս 10-ը ֆեյսբուքյան կեղծ էջերով մեկնաբանություններ և գովերգեր գրողներն են, որոնց պարտականությունն է անխնա պաշտպանել Տարոն Մարգարյանին երևանցիներից: Այս երկու խումբը միասին վերցրած կոորդինացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը: Թե որքանով է նորմալ, որ մշակույթի վարչության աշխատակիցը լծվել է նման գործի, մեղմ ասած տարօրինակ է:

Ամբողջացնելով այս ամենը՝ ստանում ենք հետևյալ պատկերը, որ յուրաքանչյուր ամիս 22 աշխատակիցներին Երևանի  բյուջեից վճարելով ամսական 3 միլիոն 300 հազար դրամ աշխատավարձ, մեկ տարվա համար քաղաքապետարանի բյուջեից դուրս է գրվում 39.6 միլիոն դրամ: Հուսով ենք, որ քաղաքապետարանն այս առնչությամբ այնպիսի պարզաբանում չի տա, որն  իրենց էլ ավելի վատ դրության մեջ կգցի:

Հիշեցնենք, որ 2014 թվականին  Տարոն Մարգարյանը սեփական PR-ի համար երևանցիների հաշվին ծախսել էր 35.7 միլիոն դրամ:

Դիտվել է 475 անգամ
 


Այս թեմայով