Home » ՄԱՄՈՒԼ » 40 հազար մարդ այս տարի չի վերադարձել Հայաստան

40 հազար մարդ այս տարի չի վերադարձել Հայաստան

Zvartnots_airport«ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հրապարակած վիճակագրության համաձայն՝ այս տարվա տասը ամիսների արդյունքներով՝ Նոյեմբերի 1-ի դրությամբ, Հայաստանից ինքնաթիռով մեկնել և չի վերադարձել 40 հազար ուղևոր։ Ավիացիայի վերաբերյալ պաշտոնական վիճակագրությունից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս տարվա տասը ամիսների արդյունքներով ինքնաթիռով ուղևորափոխադրումների ծավալները շարունակում են նվազել։ Ըստ այդմ, տասն ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանը սպասարկել է 1 միլիոն 595 հազար 838 ուղևորի, ինչը անցած տարվա ցուցանիշից պակաս է ավելի քան 156 հազար ուղևորով։

 Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ յուրաքանչյուր ուղևորի սպասարկման դիմաց օդանավակայանի վճարները կազմում են մոտ 45 դոլար, ապա ստացվում է, որ ի տարբերություն անցած տարվա՝ «Զվարթնոց» օդանավակայանի այս տարվա շրջանառությունն արդեն իսկ նվազել է ավելի քան 7 միլիոն դոլարով։ Ինչպես հայտնի է՝ ՀՀ քաղաքացիների համար առավել էժան է Թբիլիսիի օդանավակայանից մեկնելը։ Սակայն ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանն ու Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը շարունակում են անտրամաբանական հիմնավորումներով հերքել այս իրողությունը՝ փորձելով այդ կերպ թաքցնել սեփական անգործությունը ոլորտում առկա խայտառակ իրավիճակի մասով»,–գրում է թերթը։

Մանրամասները՝  <Ժողովուրդ> թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 45 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy