4 քաղաքացի ապօրինի հատել է հայ-թուրքական սահմանը

Նոյեմբերի 7-ին հայ-թուրքական սահմանի Արմավիրի հատվածում Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության Սահմանապահ վարչության ծառայողները սահմանի ապօրինի խախտման ժամանակ ձերբակալել են 4 անհայտ անձանց, տեղեկացնում են Սահմանապահ վարչության լրատվական ծառայությունից։

Նախնական տվյալներով՝ սահմանախախտները Հնդկաստանի քաղաքացիներ են։ Նրանց մոտ հայտնաբերվել են ուսապարկեր՝ անձնական իրերով և գումարով։

Ձերբակալվածների խոսքով՝ իրենք Հայաստան են եկել լավ կյանքի փնտրտուքներով և նախատեսում էին հետագայում Թուրքիայով անցնել ԵՄ երկրներ։

Սահմանախախտները փոխանցվել են ՀՀ իրավապահ մարմիններին։

Այս թեմայով