4 ոչ իշխանական ուժերը Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ կանցկացնեն

4-խմբակցություններ3ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունում քիչ առաջ տեղի ունեցավ ոչ իշխանական 4 ուժերի համատեղ դռնփակ նիստը: Դրան մասնակցեցին ԲՀԿ–ից Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Ստեփան Մարգարյանը, ՀԱԿ–ից՝ Արամ Մանուկյանն ու Լևոն Զուրաբյանը, ՀՅԴ–ից՝ Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը, «Ժառանգություն»-ից՝ Ռուբեն Հակոբյանն ու Թևան Պողոսյանը:

Քառյակի նիստի ավարտից հետո ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ապրիլի28-ին, 29-ին և 30-ին ԱԺ 4 ոչ իշխանական ուժերը Ազատության հրապարակում կանցկացնեն շուրջօրյա հանրահավաքներ:

Դրան զուգահեռ, ըստ Ռուստամյանի, ԱԺ-ում կընթանա ՀՀ Կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնության գործընթացը. «Կառավարությանն անվստահություն հայտնելու նախագծի քվեարկությունը պետք է կայանա ոչ շուտ, քան 48 ժամը, և ոչ ուշ` քան 72 ժամը, այդպես է նախատեսված ըստ Սահմանադրության: Այսինքն՝ քվեարկությունը տեղի կունենա ապրիլի 30-ին»:

«Մինչ այդ մարզերում և ընդհանրապես հանրապետությունով մեկ մենք նախատեսում ենք իրազեկման հանրահավաքներ միջոցառումենր, որոնք ուղղված կլիենն հանրության լայն շերտերին տեղեկացնելու այս անախաձեռնության բովանդակությանը և այս ամենը կազմակերպելու համար երկու հանձնախումբ է ստեղծվել: Անունները դեռ չենք կարող հրապարակել, բայց հանձնախմբերի ձևավորման մասին: Այս ամենի քարոզչական ապահովման հանձնախումբը բաղկացած կլինի ամեն մի կուսակցությունից մեկական ներկայացուցիչ և կազմակերպական հանձնախումբ, որոնք կկազմակերպեն հանրահավաքները հանրապետությունով մեկ և Երևանում այդ օրերին»,- ասաց Արմեն Ռուսատմյանը:
Լրագրողները Ռուստամյանից հետաքրրքվեցին, թե այսօրվա նիստում պայմանավորվածություն ձեռք բերվել է չոր ուժերի առաջնորդների հանդիպման հետ կապված, ի պատասխան Արմեն Ռուստամյանն ասաց, որ կոնկրետ դեռ որևէ համաձայնություն ձեռք չի բերվել:

Այս հարցով դեռևս կքննարկենք մեր գործընկերների հետ: Գաղափարի դեմ, որէև առարկություն չկա, պարզապես խնդիրը մարտավարական առումով ճիշտ ժամանակը որոշելու մեջ է: Այն տպավորությունն եք առաջացրել, որ այդ առաջնորդները դուրս են այս համաձայնություններից, այդպիսի բան չկա: Խոսքը գնում է քաղաքական ուժերի ամբողջական ուժերի մասնակցության մասին»,- հավելեց Արմեն Ռուստամյանը: Չորս ոչ իշխանական ուժերի հաջորդ հանդիպումը կկայանա վաղը`ԲՀԿ խմբակցությունում:

Դիտվել է 54 անգամ
 


Այս թեմայով